Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասի այն հայտարարությունը, որ ԵՄ-ը կօգնի Հայաստանին այնպես, ինչպես դա արել է Մոլդովայում: «Օրերս եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրապարակավ խոստացել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին պայքարել վնասակար օտարերկրյա միջամտության դեմ, ինչպես դա արել է Մոլդովայում։ Անկեղծ խոստովանություն է, ինքնախոստովանական ցուցմունք»,- ընդգծել է Լավրովը:               
 

Եկեղեցին մեր ազգի հիշողությունն է, մեր լեզվի, մեր գրի, մեր ազատագրական պայքարի անբաժան մասը

Եկեղեցին մեր ազգի հիշողությունն է, մեր լեզվի, մեր գրի, մեր ազատագրական պայքարի անբաժան մասը
30.05.2025 | 10:51

Երբ երկրի վարչապետը խոսում է հավատքի վայրերի մասին, նրա բառերն ունեն ոչ միայն քաղաքական, այլև խորհրդանշական ու բարոյական կշիռ։

Իսկ երբ այդ բառերը պարունակում են սրբապղծության երանգներ, մենք պարտավոր ենք արձագանքել։

Այսօր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով որոշ եկեղեցիների վերանորոգման և պահպանման հարցերը, թույլ տվեց ցնցող ձևակերպում՝ համեմատելով հայկական եկեղեցիները «չուլանի» հետ։ Թեև առաջին հայացքից սա կարող է ընկալվել որպես «հումորային» կամ «կենցաղային» ոճով արված ձևակերպում, սակայն նման արտահայտությունները չեն կարող դիտարկվել անլուրջ, երբ դրանք հնչում են պետական ղեկավարի շուրթերից։

ՈՒ՞մ մտքով կարող էր անցնել, որ երկրի ղեկավարը, մի ազգի առաջնորդ, որի ինքնության սյուներից մեկը հենց քրիստոնեությունն է, եկեղեցին, կթույլատրեր նման ցինիկ արտահայտություն սեփական եկեղեցիների մասին։

Այս համեմատությունը ոչ միայն անպատվել է տաճարները, որոնք դարեր շարունակ եղել են մեր հոգևոր ու ազգային գոյության նշանները, այլ նաև խոցել է հազարավոր հավատացյալների արժանապատվությունը։

Փաշինյանի մոտեցումը եկեղեցուն միշտ էլ երկակի է եղել։

Մեկ ձեռքով նա ձգում է սիմվոլիկ խաչը՝ քարոզի տեսքով, մյուսով վարկաբեկում է այդ նույն խաչի տունը։ Արդեն տարիներ շարունակ մենք ականատես ենք դառնում իշխանական շրջանակների՝ եկեղեցու դեմ ուղղված քարոզչական պատերազմին։

Եկեղեցին ներկայացվում է որպես արգելակ, որպես հետադիմական կառույց, իսկ հոգևորականները՝ որպես ավելորդ ու խանգարող երևույթ։

Եկեղեցին պարզապես քար չէ։ Դա մեր ազգի հիշողությունն է, մեր լեզվի, մեր գրի, մեր ազատագրական պայքարի անբաժան մասը։ Այնտեղ են մկրտվել ազատամարտիկներ, օրհնություն ստացել զինվորներ, սգացել հերոս մայրեր, փառաբանել հաղթանակ։

Իսկ հիմա՞ ինչ՝ այն չուլա՞ն է։

Ցավալի է, որ մեր պետության ղեկավարը չի տեսնում տարբերությունը սրբության և անարգանքի միջև։

Եվ եթե նա արդեն տեղ չունի իր գիտակցության մեջ Տիրոջ տան համար, թող գոնե լռի, քան բացի բերանը չուլանի համեմատությամբ։

Քանդելով եկեղեցին՝ դու քանդում ես ոչ միայն պատերը, այլ հոգևոր հենարանը։ Իսկ առանց հոգևոր հենարանի՝ պետությունը վերածվում է պարզապես կառույցի՝ առանց հոգիի, առանց ուղղության, առանց սրբության:

Հակոբ ԹՈՒՐԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 4363

Մեկնաբանություններ